Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին թալիբներ կողմից ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ սկսելու մասին կոչից մի քանի օր անց ներկայացրել է Թալիբանի հետ բանակցությունների մեկնարկի պլանը, որը ներառում է նաեւ դրա՝ որպես քաղաքական կուսակցություն ճանաչումը, հաղորդում է AFP- ն:

Նա հրադադարի կոչ է արել, ինչից հետո Թալիբանը կարող է դառնալ քաղաքական կուսակցություն եւ մասնակցել ընտրություններին: «Անհրաժեշտ է հրադադար հաստատել, «Թալիբանը» պետք է քաղաքական կուսակցությունը ճանաչվի, հարկավոր է նաեւ վստահության մթնոլորտի ստեղծման գործընթաց սկսել»,- ասել է Գանին: «Որոշումը ձեր ձեռքերում է. ընտրե՛ք խաղաղությունը: Եկեք այս երկրում կայունություն հաստատենք»: Նա նաեւ նշել է, որ թալիբները պետք է  պաշտոնապես ճանաչեն Աֆղանստանի կառավարությունը եւ սահմանադրությունը: