Չինաստանի մայրցամաքային մասը կտրականապես դեմ է ԱՄՆ եւ Թայվանի միջեւ ցանկացած ձեւով պաշտոնական եւ ռազմական կապերին: Այս մասին հայտարարել է Չինաստանի Թայվանի գործերով Պետական խորհրդի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Ան Ֆենշանը: Այս մասին հայտնում է «Սինխուա»-ն:
Մայրցամաքային Չինաստանը դեմ է ցանկացած պատրվակով Թայվանին ամերիկյան զենքի մատակարարմանը: Նրա խոսքով՝ մեկ Չինաստանի սկզբունքը չին-ամերիկյան հարաբերությունների համար քաղաքական հիմք է, ինչպես նաեւ Թայվանի հետ կապված երկու երկրների խնդիրների լուծման համար հիմնարար ուղեցույց:




























