ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին մենեջեր Փոլ Մանաֆորտը հրաժարվել է իրեն մեղավոր ճանաչել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի կողմից ներկայացված նոր մեղադրանքներով, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ընտրություններին ռուսական միջամտության վերաբերյալ լայնամասշտաբ քննության շրջանակներում Մանաֆորտը մեղադրվում է մի շարք անօրինական գործողություններ կատարելու մեջ:

Մանաֆորտի  դատավարությունը կսկսվի սեպտեմբերի 17-ին: