Օլիմպիական չեմպիոն, հոկեյիստ Իլյա Կովալչուկը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է հոկեյ խաղալու եւ համաձայնություն ստացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Կովալչուկն իր խնդրանքի մասին հայտնել է Կրեմլում Օլիմպիական հաղթողներին եւ մրցանակակիրներին պարգեւատրելու պաշտոնական արարողությունից հետո, երբ հյուրերին շամպայնով բաժակներ էին մատուցվում: Պուտինը համաձայնել է: «Կխաղանք», - ասել է նա:



























