ՌԴ նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակի ամուսինը՝ Մաքսիմ Վիտորգանը, ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիին հիվանդ մարդ է համարում:

«Լսեք, նա ծեր հիմար է, ինչպես կարող եմ արձագանքել նրան: Հիվանդ մարդ, որը ամեն տարի իր հացն է վաստակում: Ցանկացած մարդ, ով Ժիրինովսկուն կտեսնի նկարահանումներից դուրս, խղճահարությամբ նրան կվերաբերվի, որին արժանի է հիվանդ մարդը: Եթե ես ամեն հիվանդ հիմարի վրա ուշադրություն դարձնեի...», «Գովորիտ Մոսկվա»-ին տված հարցազրույցում ասել է նա:

Փետրվարի 28-ին՝ «Ռոսիա1»  հեռուստաալիքի ուղիղ եթերում, բանավեճերի ժամանակ Ժիրինովսկին սկսեց վիրավորել Սոբչակին: Սոբչակն իր հերթին բաժակի ջուրը լցրեց  նրա վրա: