Մեքսիկայի եւ Կալիֆորնիայի միջեւ պատի մի մասը չի կառուցվի մինչեւ հարավային պատի կառուցման ողջ ծրագրի հաստատումը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է USA.one-ը:

Նախօրեին ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել էր Կալիֆորնիա նահանգի եւ բնապահպանական խմբերի հայցը, որոնք պահանջում էին չեղյալ համարել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու մասին կառավարության որոշումը: Ակտիվիստների կարծիքով՝ պատի կառուցումը բացասական ազդեցություն կունենա սահմանային գոտու էկոհամակարգի վրա: Սակայն, դատարանը նախագահական վարչակազմի կողմից իրավասությունների որեւէ չարաշահում չի հայտնաբերել:

Դատարանի որոշումը մեծ հաղթանակ է երկրի անվտանգության ապահովման ճանապարհին, Twitter-ում գրել  է Թրամփը:

Հիշեցնենք, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը Թրամփի հիմնական ընտրական խոստումն է: