Նոբելյան ինստիտուտը Խաղաղության մրցանակի համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջադրվելու մասին կեղծ տեղեկությունը ստանալուց հետո ոստիկանությանը բողոք է ներկայացրել: Այս մասին AFP-ին հայտնել է ինստիտուտի տնօրեն Օլաֆ Նոլստադը:
Ըստ Նոլստադի՝ Նոբելյան կոմիտեի շրջանակներում կազմակերպված ինստիտուտն ունի բոլոր հիմքերն կարծելու, որ Նոբելյան մրցանակի համար Թրամփի թեկնածությունը կեղծվել է: Ինստիտուտի տնօրենը չի ներկայացրել այլ մանրամասներ, ասելով, որ գործը կքննի Նորվեգիայի ոստիկանությունը, հաղորդում է RFI-ն:
Մինչեւ յուրաքանչյուր տարվա հունվարի 31-ը Խաղաղության մրցանակի թեկնածուներին ներկայացնում են քաղաքական գործիչները, մրցանակի նախկին դափնեկիրները, որոշ գիտնականներ եւ Նոբելյան կոմիտեի կողմից ընտրված այլ փորձագետներ:
Նոբելյան կոմիտեն մրցանակների շնորհման արարողությունից հետո 50 տարվա ընթացքում չի հրապարակում թեկնածուների անունները:
Սակայն, նրանք, ովքեր առաջադրում են, իրավունք ունեն հայտնելու իրենց հավակնորդների մասին: Այն մասին, որ 2018-ի Խաղաղության մրցանակի թեկնածուների թվում կա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունը հայտնի դարձավ փետրվարի սկզբին, ասել է Օսլոյում (Prio) Աշխարհի խնդիրների հետազոտությունների ինստիտուտը: Ամերիկացին, ով ցանկանում է անանուն մնալ, առաջադրել է Թրամփին իր «խաղաղության գաղափարախոսության համար, որը հիմնված է ուժի վրա»:
Նոբելյան կոմիտեն տեղեկացրել է, որ 2018 թվականին մրցանակի համար առաջադրվել է 329 մարդ կամ կազմակերպություն: Prio տվյալներով՝ նրանց թվում են ռուսական «Նովայա գազետան», Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ՄԻԵԴ-ը, Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, սիրիացի խաղաղապահները, Էդվարդ Սնոուդենը եւ այլք: Դափնեկիրների կամ դափնեկրի անունները հայտնի կդառնան 2018 թվականի հոկտեմբերին:




























