Օտարերկրյա հաքերների խումբը հարձակվել է Գերմանիայի Դաշնային կառավարության եւ բանակային կառույցների սերվերների վրա, հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով Bild թերթը:

«ԱՌՏ 28» հաքերների ռուսական խումբը հաջողությամբ հարձակվել է Արտաքին գործերի նախարարության եւ Պաշտպանության նախարարության վրա», - անվտանգության կառույցներում աղբյուրի խոսքը մեջբերում է պարբերականը:

Նշվում է, որ հարձակումը շարունակվում է երկար ժամանակ, կարող է լինել մեկ տարի:

Անցյալ տարի Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային վարչության ղեկավար Հանս Գեորգ Մաասենը մեղադրել էր Ռուսաստանին քարոզչության եւ կիբերհարձակման միջոցով գերմանական հասարակությանը ապակայունացնելու փորձերի մեջ: