Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը հնարավոր է դարձնում որոշակի առաջընթացը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործըթնացում:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն ավելի ինտենսիվ է դարձել: «Նախագահ Իլհամ Ալիեւը հինգ անամ հանդիպել է իր հայաստանցի գործընկերոջը՝ Սերժ Սարգսյանին: Հերթական հանդիպումը պիտի Հայաստանի համար նախազգուշացում լինի, որ Ադրբեջանը երբեք չի փոխի իր սկզբունքային դիրքորոշումը»,- ասել է Մամեդովը:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը նախատեսված է հուլիսի կեսերին՝ Մոսկվայում:



























