Արեւմտյան Բալկանների երկրները կարող են իրենց տեղը գտնել ԵՄ-ում: Այս մասին Սոֆիայում լրագրողներին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, փոխանցում է AP-ն: Նա նշել է, որ ԵՄ-ն շարունակում է «ակտիվորեն զբաղվել» տարածաշրջանի ընդլայնմամբ:
Ընդ որում, Յունկերը նշել է, որ Արեւմտյան Բալկանների վեց երկրներից ոչ մեկը չի հետեւում ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ պայմաններին: Թեեւ, ըստ նրա, որոշ երկրներ 2025 թվականին միանալու իրական հնարավորություն ունեն: Յունկերի խոսքով՝ երկրներին քաղաքական բարեփոխումներ են պետք, ինչպես նաեւ՝ կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքար:
Արեւմտյան Բալկանների երկրները կարող են իրենց տեղը գտնել ԵՄ-ում. Յունկեր
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























