Ամփոփվել են Երեւան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին ընդառաջ հայտարարված տոնակատարության վիզուալ կոնցեպտի (խորհրդանիշի) մրցույթի արդյունքները:

Երեւանի քաղաքապետարանի կողմից ձեւավորած մրցութային հանձնաժողովը, նաեւ հիմք ընդունելով հանրային քննարկման արդյունքները, հաղթող է ճանաչել «Տերյան» մշակութային կենտրոնի եւ «Factory» ընկերության ներկայացրած աշխատանքները:

Առաջիկայում տեղի կունենա հաղթող կազմակերպություններին մրցանակների հանձնման արարողությունը:

Հանձնաժողովը շնորհակալություն է հայտնում մրցույթին մասնակցած բոլոր կազմակերպություններին ու անհատներին: