Dalma Mall-ում մարտի 1-ից սկսեց վաճառվել IQOS սարքը: Նորաբաց անկյունը հետաքրքրություն էր առաջացնում Mall-ի այցելուների մոտ: Մարդիկ մոտենում էին, հարցուփորձ անում, թե ի՞նչ է վաճառվում, բայց պատասխանից ավելի շատ հարցեր էին առաջանում, որովհետև IQOS-ն իսկապես նոր պրոդուկտ է, ու կարելի է ասել ամբողջ աշխարհի սպառողներին այդքան էլ ծանոթ չէ:
Եվ այսպես, փորձենք ներկայացնել, թէ ինչ է IQOS-ը: Այն նորարական սարք է, որը մշակվել է Ֆիլիպ Մորրիս ընկերության կողմից, որպես այլընտրանք սիգարետին: Ֆիլիպ Մորրիսն ընդհանրապես նմանատիպ սարքերի ստեղծման ուղղությամբ արդեն 4.5 մլրդ դոլարի ներդրում է կատարել, իսկ IQOS տեխնոլոգիայի ստեղծման համար աշխատել են մոտ 400 գիտնականներ:
IQOS-ի մեջ տեղադրվում է սթիք, որը յուրահատուկ մշակմամբ ծխախոտային «հատիկ» է: Էլեկտրոնային սարքը ծխախոտը տաքացնում է մինչեւ 350°C, ինչի արդյունքում այրում տեղի չի ունենում: Տաքացման արդյունքում առաջանում է գոլորշի: Այսինքն՝ դասական սիգարետից այն ամբողջությամբ տարբերվում է, քանի որ սիգարետը ծխելիս այրվում է, այրվում է նաև թութունն ու այն պատող թուղթը: IQOS-ի նորաբաց անկյունի աշխատակիցներն ապրանքի մասին ինձ պատմելիս՝ նշեցին, որ օրինակ՝ IQOS-ի օգտագործման դեպքում այդ ծուխն ու հոտը չկան:
Սարքի դիզայնը բավականին դուրեկան էր, էլեգանտ, բայց որպեսզի գնում կատարելու մասին որոշում կատարեի, որոշեցի դիմել հայկական ավանդական՝ զանգ ընկերոջը մեթոդին: Հիշում էի, որ ընկերներիցս մեկը մոտ երկու ամիս առաջ IQOS էր գնել: Նրա ներկայացմամբ, IQOS-ի օգտագործումից հետո, սովորական սիգարետ չի կարողանում ծխել, որովհետև այրված թղթի ու թութունի անտանելի համ է զգում: Ասաց, որ IQOS-ը հագեցնում է ծխելու ցանկությունը, բայց էլ հագուստից ու մատներից ծխի հոտ չի գալիս: Միակ նյարդայնացնող բանը, որ “մուշտուկը” հաճախ անհրաժեշտ է լինում լիցքավորել:
IQOS անկյունում տրամադրվող տեղեկատվությունից պարզվեց, որ Հայաստանը 36-րդ երկիրն է, որտեղ ներկայացվեց IQOS-ը: Մոտ ապագայում IQOS-ի վաճառքի կետեր կբացվեն նաեւ Երեւանի այլ խանութներում:





























