Ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հրաժարվել է Կատալոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնից՝ հօգուտ բանտարկված քաղաքական գործիչ Ժորդի Սանչեսի: Այս մասին նա հայտնել է Բրյուսելից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ժորդի Սանչեսը «Կատալոնիայի ազգային ասամբլեա» հասարակական կազմակերպության նախկին ղեկավարն է, անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին կայացած ընտրություններում «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցության ցուցակի երկրորդ համարը: Նա մեղադրվում է խռովության, ապստամբության կազմակերպման եւ պետական միջոցների անօրինական ծախսերի համար: Մինչ գործի ըստ էության քննությունը նա բանտում է գտվելու:
«Կատալոնիան վաստակել է անկախ, ժողովրդավարական եւ իրավական հանրապետություն լինելու իրավունքը: Եվ սա պարտադիր նպատակ է: Սա նպատակ է, որի համար պետք է շարունակել քաղաքականությամբ զբաղվել ներսից եւ դրսից», - ասել է նա:
Նա հավելել է, որ առաջիկա օրերին կատալոնյան խորհրդարանի անդամներին կհավաքի «հանդիսավոր ժողովի` նոր փուլ սկսելու եւ Հանրապետության խորհուրդ ստեղծելու համար, որը կտանի դեպի իրական անկախության ճանապարհ»:




























