ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  մարտի 2-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:

Գորիսի  տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը` 50-60 մետր:

Գավառի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր  ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման և աղով, ավազով  մշակման աշխատանքներ: