Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ գլխավոր պատմական իրադարձությունը, որը նա կցանկանար փոխել, Խորհրդային Միության փլուզումն է, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Կալինինգրադում Համառուսական ժողովրդավարական համաժողովի մեդիա ֆորումի ընթացքում նախագահին բլից հարցեր են տվել, այդ թվում հարցրել են, թե Ռուսաստանում տեղի ունեցած որ իրադարձությունը, նա կցանկանար փոխել: Առանց մտածելու, Պուտինն ասել է. «Խորհրդային Միության փլուզումը»:
Դեռ 2005-ին Դաշնային ժողովին ուղղված ուղերձում Պուտինը ԽՍՀՄ փլուզումը դարի ամենամեծ աշխարհաքաղաքական աղետ էր անվանել: Դրանից հետո նա իր ելույթներում բազմիցս անդրադարձել է այդ թեմային:



























