Հստակ է, որ չեն կատարել ինքնաթիռի թռիչքային շահագործման հրահանգները։ Այդ մասին «Տրուդ» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ Հերոս, օդափորձարարական կենտրոնի ղեկավար Ռուբեն Եսայանը՝ խոսելով «Սարատովյան ավիաուղիների» ԱՆ-148 ինքնաթիռի աղետի մասին։

Նրա խոսքով, օդում աղետալի իրավիճակը հետեւանք է գետնին անձնակազմի անկարգապահության։ Նա նշել է, թե խոշոր ավիաընկերություններում, ինչպես «Աերոֆլոտը», «ՅՈՒՏեյրը», այդ գործողությունները նախաթռիչքային այբուբենի գործողություններ են։ «Դրա իմացությունը կոշտ վերահսկվում է։ Իսկ փոքր ավիաընկերություններում, որ երեք-չորս անձնակազմ հազիվ ունեն, այդպես չէ։ Մի խուրց ավիաընկերություններ են բացել, իսկ դրանց աշխատանքը չի վերահսկվում»,- ասել է նա։ Հարցին, արդյոք դա կարելի է Ռոսավիացիայի սխալը համարել, Եսայանը դրական է պատասխանել՝ նշելով, որ ոլորտում բազմաթիվ ոչ կոմպետենտ մարդիկ են աշխատում։

Հիշեցնենք, որ Մոսկվա-Օրսկ չվերթն իրականացնող ինքնաթիռը ընկել էր փետրվարի 11-ին ՝ թռիչքից ընդամենը մի քանի րոպե հետո: Մահացել էին 65 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ:

Ան-148 ինքնաթիռն ընկել է օդաչուների անհասկանալի գոռոցների ներքո

Միջպետական ավիացիոն կոմիտեն հայտնել է Ան-148-ի կործանման պատճառներից մեկը

Ան-148-ի օդաչու Սերգեյ Ղամբարյանի հայր. Ընդունիչի մասին վարկածը լիակատար զառանցանք է