News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լրատվամիջոցները շարունակում են քննարկել Մերձմոսկվայում Ան-148 օդանավի կործանումը, որի հետեւանքով զոհվել է 71 մարդ: «Մոսկովսկայա կոմսոմոլեցի» լրագրողները զրուցել են չարաբաստիկ չվերթի օդաչուներից մեկի՝ Սերգեյ Ղամբարյանի հոր հետ: Տղամարդն ինքը 40 տարի օդաչու է աշխատել, իսկ վերջին 20 տարիներին Արսեն Ղամբարյանը եղել է անձնակազմի հրամանատար:

Ի պատասխան լրագրողների այն հարցին, թե ինչ կարող էր տեղի ունեցած լինել օդանավում, նա ասաց. «Այն, ինչ հիմա գրում են, որ նրանք չեն միացրել ամբողջական ճնշման ընդունիչների տաքացումը, իմ կարծիքով, լիակատար զառանցանք է: Ես այդ տեսակի օդանավերով չեմ թռչել, սակայն երեկ ծանոթս ինձ ուղարկեց Ան-148-ի տեխնիկական հրահանգները: Դրանում նշված է, որ այն դեպքերում, երբ տաքացումը միացված չէ, այդ մասին օդանավը ահազանգում է 3 տարբեր եղանակներով՝ բանավոր տեղեկությամբ, զարթուցիցչի նման ձայնային ազդանշանով, դրան հավելած վահանակի վրա տեղեկություն է հայտնվում: Անհնար է այս ազդանշաննեորը չնկատել՝ պետք է խուլ եւ կույր լինես: Եվ ազդանշանը ստացվում է, երբ օդանավը դեռեւս թռիչքուղում է գտնվում, նախքան թռիչքը»:

Տղամարդն ասել է, որ որդին իրեն ոչ մի բան չի ասել օդանավի տեխնիկական խնդիրների մասին, իսկ խոսելով օդանավում հնարավոր ահաբեկչության վարկածի մասին՝ Արսեն Ղամբարյանը, վկայակոչելով ողբերգության ականատեսներին, ասել է, որ օդանավը սկսել է քանդվել օդում, իսկ այրվել է մինչեւ գետնին բախվելը:

«Հեռուստատեսությամբ ցուցադրում են շարժիչի միեւնույն կադրը: Որտե՞ղ է ֆյուզելյաժը, որտե՞ղ են խոշոր բեկորները: Չէ՞ որ օդանավը հարվածել է գետնին, պետք է խոշոր մասեր մնային: Ինձ թվում է, որ այնուամենայնիվ, օդում է պայթյուն եղել»,- պարզաբանել է Սերգեյ Ղամբարյանի զարմուհին՝ Նադեժդան:

Զոհված օդաուչի հայրը հավելել է, որ իրեն չի հաջողվել լինել դաշտում, որտեղ օդանավը կերծանվել էր:

«Մենք ցանկանում էինք, զանգահարեցինք շտաբ, բայց մեզ պատասխանեցին, որ ոչ մեկին դաշտ մտնել թույլ չեն տալիս: «Նստեք տանը եւ տեղեկությունների սպասեք: Մենք էլ սպասել ենք»,- հավելել է նա:

Ի դեպ, Ղամբարյանին հետաքննության վերաբերյալ պաշտոնական տեղեկություներ չեն հայտնում: Օդաչուի ընտանիքն ամեն ինչի մասին տեղեկանում է լրատվամիջոցներից: «Ես, իհարկե, կհասնեմ նրան, որ ինձ թույլ տան լսել ձայնագրությունը: Առաջին՝ որպես օդաչու ցանկանում եմ իրավիճակը գնահատել, որը տղաների մոտ ծագել է օդանավում: Եվ ցանկանում եմ վերջին անգամ լսել որդուս ձայնը»,- ասում է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ