News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայի մոտ վթարված Ան-148 ինքնաթիռի խոսքային ինքնագրից վերծանված տվյալները վկայում են, որ օդաչուները թռիչքից անմիջապես հետո ուշադրություն են դարձրել արագության տարբերվող ցուցանիշներին:

Ինչպես տեղեկացնում է «Կոմերսանտը», աղբյուրների փոխանցմամբ, աղետը տեղի է ունեցել վերահսկվող թռիչքի ժամանակ:

Հրատարակության զրուցակցի խոսքով՝ թռիչքից անմիջապես հետո օդաչուները ուշադրություն են դարձրել իրենց դիսփլեյներում արագության ծայրահեղ ցածր եւ տարբեր ցուցանիշների վրա: Վիճելով նրանք փորձել են ուղղել խնդիրը՝ ավելացնելով արագությունը եւ ինքնաթիռը թեքելով դեպի գետինը: Նրա խոսքով՝ աղետը տեղի է ունեցել արդեն օդաչուների անհասկանալի գոռոցների ներքո:

Նշվում է, որ իքնագրերից ստացված տեղեկատվության համաձայն՝ օդաչուներն այդպես էլ չեն հասկացել խնդրի պատճառը եւ հետեւաբար չեն կարողացել ուղղել իրավիճակը:

Հիշեցնենք, որ Մոսկվա-Օրսկ չվերթն իրականացնող ինքնաթիռը ընկել էր փետրվարի 11-ին ՝ թռիչքից ընդամենը մի քանի րոպե հետո: Արդյուքնում մահացել էին 65 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ