«Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը հունվարի 12-ին եռյակ լույս աշխարհ բերած Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի բնակիչ Հռիփսիմե Մայիլյանը օգնության կարիք ունի: Հռիփսիմեի երեխաներ` 2 տղաներն ու մեկ աղջիկը, անհաս են ծնվել եւ դեռ մեկ շաբաթ էլ կմնան ծննդատանը:

NEWS.am-ի հետ զրույցում Հռիփսիմեն ասաց, որ տանը մշտական աշխատող չունեն, ամուսինը 3-րդ կարգի հաշմանդամ է, իսկ ամուսնու մայրը 1-ին կարգի հաշմանդամ:

«5 օրը մեկ գյուղից գալիս եմ, երեխաներին կաթնախառնուրդ եւ տակդիր եմ բերում: Բայց տանը աշխատող չունենք, միայն հաշմանդամության թոշակ ենք ստանում, չենք հասցնում, օգնության կարիք ունեմ: Ինձ համար հիմա կարեւորն այն է, որ երեխաներս սնունդ եւ տակդիր ունենան»,-ասաց նա:

Նշենք, որ երեխաներին անհրաժեշտ է Humana 0 տեսակի կաթնախառնուրդ եւ առաջին համարի տակդիր:

Հռիփսիմեի եռյակին օգնել ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով` 098 456491: