Միացյալ Նահանգները փորձում են Կենտրոնական Ասիայի երկրներին Ռուսաստանի եւ հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն գործընթացների մյուս մասնակիցների հետ բազմակողմ համագործակցությունից հեռացնել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն` մեկնաբանելով փետրվարի 27-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար Ջոզեֆ Վոթելի հայտարարությունները:

«Վոթելը Ռուսաստանին բացահայտել է ԱՄՆ ազդեցության հանդեպ աճող ոտնձգության ձգտման եւ ոչ ստույգ տեղեկատվության տարածման մեջ: Միացյալ Նահանգների համար «խնդիրներ է ստեղծում» նաեւ այն, որ Կենտրոնական Ասիայի երկրները տնտեսության եւ անվտանգության հարցերում «դեռեւս ապավինում են Ռուսաստանին»: Եվրասիական ինտեգրումն էլ է տարածաշրջանում Ռուսաստանի դոմինանտ ազդեցության վերականգնման պրիզմայով անցկացվում:

Այս ամենի հետեւում ակնհայտ է, որ կանգնած են նրանք, ովքեր ցանկանում են Կենտրոնական Ասիայի երկրներին Ռուսաստանի եւ հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն գործընթացների մյուս մասնակիցների հետ բազմակողմ համագործակցությունից հեռացնել», - ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

 «Տարածաշրջանի համար լայն հնարավորությունները բացվել են ԱՊՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման հետ: ՌԴ հետ Կենտրոնական Ասիայի երկրների  առեւտրի աճը անցյալ տարի աճել է մեկ երրորդով, մասնավորապես, Ղազախստանում `30.1 տոկոս, Ղրղզստանում`  31.6 տոսկոս, իսկ Ուզբեկստանում` 33.9 տոկոս: Այդ մասին նշում է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի բաժինը: