The Times-ի տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայում տղամարդ պատգամավորները 10.4 տոկոսով ավելի շատ աշխատավարձ են ստանում, քան նրանց կին գործընկերները, փոխանցում է «Կոմերսանտ»-ը: Ամենաբարձր աշխատավարձը ստանում են Պահպանողական կուսակցության պատգամավորները՝ տարեկան 104.1 հազար ֆունտ, ինչը 7.8  տոկոսով ավելի է, քան նրանց կին գործընկերներինը, որոնք 96.3 հազար ֆունտ են ստանում:

Kelly Services-ի տվյալներով՝ կանանց ընդամենը 35 տոկոսն է վստահ, որ իրենց աշխատավարձը համապատասխանում է տղամարդ խորհրդականների աշխատավարձին, որոնք իրենց հետ նույն մակարդակի վրա են գտնվում, 39 տոկոսը վստահ է հակառակում, 26 տոկոսը դժվարանում է պատասխանել: Տղամարդիկ այլ հայացք ունեն. իրենց եկամուտները համանման պաշտոններ զբաղոցնող հաստիքների հետ հավասար է համարում հարցվածների 71 տոկոսը, եւ միայն 8 տոկոսը դրա հետ համաձայն չէ: