ԱՄՆ-ի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը կասկածում է, որ Միացյալ Արաբական Էմիրությունների իշխանությունները փորձում են ազդել Դոնալդ Թրամփի գործողությունների վրա՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելով ԱՄՆ ներկայիս նախագահի քարոզչական շտաբին, հաղորդում է «Կոմերսանտ»-ը` վկայակոչելով New York Times-ը:
«Նախագահի անձնակազմի աշխատակիցները հարցաքննում են վկաներին՝ Էմիրությունների կողմից նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփին ցուցաբերվող ֆինանսական աջակցության միջոցով քաղաքական ազդեցությունը գնելու ցանկացած հնարավոր փորձերի մասին տեղեկություն ստանալու համար», - պատմել են The New York Times-ի զրուցակիցները: Այդպիսով, պարբերականը արձանագրում է, որ «ռուսական գործի» շրջանակները ընդլայնվել են:
Թերթի տվյալներով՝ հատուկ դատախազի թիմը հանդիպել է լիբանանյան ծագմամբ ամերիկացի Ջորջ Նադերի հետ՝ պարզելու նրա դերը «Սպիտակ տան քաղաքականության մշակման մեջ»: Ջորջ Նադերը Բիլ Քլինթոնի նախագահության տարիներին պատասխանատու էր ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Սիրիայի միջեւ խորհրդակցությունների համար, ինչպես նաեւ ավելի ուշ զբաղեցրել է ԱՄԷ-ի իշխանությունների խորհրդականի պաշտոնը: Պարբերականի աղբյուրները պարզաբանել են, որ Ռոբերտ Մյուլերի մոտ կասկածներ են առաջացել Դոնալդ Թրամփի վարչակազմի աշխատանքի առաջին ամիսներին Նադերի՝ Սպիտակ տուն հաճախ այցելությունները: Նրանց խոսքով՝ Ջորջ Նադերը հանդիպել է քաղաքական ստրատեգ Սթիվեն Բենոնի եւ Թրամփի ավագ խորհրդական Ջարեդ Քուշների հետ: Նշվում է, որ հանդիպումների ընթացքում նրանք քննարկվել են ԱՄՆ-ի քաղաքականությունը Պարսից ծոցի երկրների նկատմամաբ, մասնավորապես՝ Ծոցի երկրների, մասնավորապես, մինչեւ ամերիկացի առաջնորդի այցը Սաուդյան թվականին ԱՄՆ նախագահի՝ Սաուդյան Արաբիա կատարած յացի ժամանակ: Բացի այդ, թերթի զրուցակիցները պնդում են, որ պարոն Նադերը մանրամասն զեկույցներ է ստացել Մերձավոր Արեւելքի իրավիճակի շուրջ Դոնալդ Թրամփի փակ հանդիպման մասին:
ԱՄՆ հատուկ դատախազը ԱՄԷ-ին կասկածում է Թրամփի վրա ազդելու փորձերի համար
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























