Արյան սուր լեյկոզով տառապող Երեւանի բնակիչ 23-ամյա Արթուր Արզումանյանին շտապ ոսկրածուծի փոխպատվաստում է անհրաժեշտ: NEWS.am -ի հետ զրույցում Արթուրի քույրը` Կարինե Արզումանյանը պատմեց, որ եղբայրը բուժվում է Գերմանիայում եւ բուժման հերթական կուրսի համար ոսկրածուծի դոնոր է պետք:
«Հարազատներն ու ընտանիքի անդամները չեն կարող դոնոր դառնալ, հիմա մեզ օգնություն է անհրաժեշտ, որ կարողանանք դոնոր գտնել Արթուրի համար: Օգնել ցանկացողները կարող են մոտենալ Հայաստանի ոսկրածուծի դոնորների ռեեստր եւ արյուն հանձնել, որպեսզի բժիշկները որոշեն կարող է տվյալ անձը դոնոր հանդիսանալ, թե`ոչ»,- ասաց Կարինե Արզումանյանը:
Արթուրի քույրը նշեց, որ անցած տարվա սեպտեմբերից է եղբոր մոտ հայտնաբերվել արյան սուր լեյկոզ հիվանդությունը:
Օգնել ցանկացողները կարող են զանգարել հետևյալ հեռախոսահամարներով` 096122720, 094955661, կամ ուղղակի մոտենալ Հայաստանի ոսկրածուծի դոնորների ռեեստր և գրանցվել:




























