Անձեռնմխելիների կաստայից հնդիկ կինն առաջին անգամ Պակիստանի Իսլամական Հանրապետության Սենատի անդամ է դարձել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Daily Pakistan թերթը:
Թերթի փոխանցմամբ՝ 39-ամյա Քրիշնա Քումարի Քոհլին ընտրվել է որպես Պակիստանի ժողովրդական կուսակցության թեկնածու հարավ-արեւելյան Սինդ նահանգից: Նա ծնվել է 1979 թ. Թար նահանգում՝ աղքատ գյուղացիական ընտանիքում, որը տեղական խոշոր հողատերերից մեկի մոտ առնվազն 3 տարի աշխատել է պարտատիրական «ստրկության» տակ: Չնայած 16 տարեկանում վաղ ամուսնությանը՝ Քոհլին շարունակել է կրթությունը եւ սոցիոլոգիայի գիտական աստիճան է ստացել: Ավելի ուշ նա աշխատել է իր հայրենի նահանում՝ որպես հասարակական ակտիվիստ՝ պայքարելով մարդու իրավունքների, կանանց իրավունքների եւ աշխատանքային օրենսդրության խախտումների դեմ:
Ընդհանուր առմամբ Պակիստանի Սենտաում 6 ոչ մուսուլման է ընտրվել, ինչը ռեկորդային թվով իսլամական հանրապետության պատմության մեջ:
Պակիստանում Սենատի ընտրություններ են անցկացվում
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























