Մարտի 4-ին Իսրայելում մեկնարկել են ԱՄՆ-ի հետ համատեղ հակահրթիռային պաշտպանության Juniper cobra լայնածավալ զորավարժությունները: Այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Զորավարժությունների նպատակը, որոնք կշարունակվեն մինչեւ մարտի 15-ը, երկու երկրների զինված ուժերի միջեւ համագործակցության եւ համակարգման ամրապնդումը եւ օդուժի հնարավորությունների ընդլայնումն է,- հայտնել են մամուլի ծառայությունում,- Սա 2001 թվականից ի վեր արդեն 9-րդ զորավարժություններն են: Դրանք Իսրայելի պաշտպանության բանակի ամենամյա ծրագրի մի մասն են»,- ավելացրել են ռազմական գերատեսչությունում:




























