Malindo Air ավիաընկերության օդանավի ուղեւորներից մեկը թռիչքի ժամանակ ամբողջությամբ մերկացել է եւ սկսել հետապնդել ուղեկցորդուհիներին: Ինչպես հայտնում է AFP-ն, միջադեպը տեղի է ունեցել Կուալա Լումպուրից Դաքքա թռչելիս:

Բանգլադեշից 20-ամյա ուսանողը թռիչքից կարճ ժամանակ հետո մերկացել է եւ սկսել իր նոթբուքով պոռնոգրաֆիա դիտել: Անձնակազմի պահանջից հետո ուսանողն, այնուամենայնիվ հագնվել է, սակայն սկսել է հետապնդել ուղեկցորդուհիներին՝ փորձելով նրանց գրկել, երբ նրան իր տեղն են դրել, նա կատաղել է եւ հարձակվել ուղեկցորդուհիներից մեկի վրա: Արդյունքում անձնակազմի անդամները եւ ուղեւորները ոլորել են կռվարարի թեւերը եւ նրան կապել: Նա այս կերպ թռել է մինչեւ Դաքքա, որտեղ նրան կալանավորել են: