Անհայտ անձինք հարձակվել է Innogy ընկերության 51-ամյա ֆինանսական տնօրեն Բերնհարդ Գյունտերի վրա: Դյուսելդորֆի եւ Վուփերթալի միջեւ գտնվող Հան քաղաքի զբոսայգում նրա վրա ծծմբային թթու են լցրել, փոխանցում է DW-ն:

Գյունտերն այժմ հիվանդանոցում է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը որոնում է հարձակվողներին, որոնք հավանաբար երկուսն էին: Միջադեպի հետաքննությունն իրականացվում է սպանության փորձի վերաբերյալ գործի շրջանակներում: Innogy-ն RWE գերմանական էներգետիկ կոնցեռնի դուստր ընկերությունն է: