Այսօր` սեպտեմբերի 15-ին Նյու Յորքում իր աշխատանքն է սկսում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանը, որի նախագահը լիբիացի դիվանագետ Ալի Աբդել Սալյամ Թրիքին է։

Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է քննարկել ահաբեկչության դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության, տնտեսական և այլ հարցեր։

Այս նստաշրջանը մեզ հետաքրքրում է նրանով, որ այստեղ քննարկվելու է նաեւ Ադրբեջանի «գրավյալ» տարածքներում տիրող իրավիճակին վերաբերող բանաձեւը, որի նախաձեռնողը Ադրբեջանն է: Հիշեցնենք, որ այս բանաձեւը պետք է քննարկվեր դեռ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախորդ նստաշրջանում, սակայն Ադրբեջանը այն հետաձգեց մինչեւ այս նստաշրջան: