Ոտնձգությունների մեղադրանքների «համաճարակը» կարող է ոչնչացնել մարդկությանը, կարծում է ՌԼԴԿ կուսակցությունից ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին: Այս մասին նա գրել է իր Telegram-ի ալիքում, հաղորդում է Lenta- ն:

«Պետք է հասկանալ, որ եթե տղամարդկանց դեմ մեղադրանքների համաճարակը չդադարի, դա կհանգեցնի նրան, որ սեռերի միջեւ նորմալ հարաբերությունները կարող են ավարտվել: Սիրո փոխարեն տղամարդիկ եւ կանայք ատելու են միմյանց »,-կարծում է Ժիրինովսկին:

Քաղաքական գործիչը կոչ է արել պատկերացնել հնարավոր հետեւանքները. «Յուրաքանչյուրը հասկանում է, որ դա մեզ համար՝ որպես տեսակի հղի է վերացմամբ»:

ՌԼԴԿ ղեկավարաը նաեւ վստահություն է հայտնել, որ կանանց եւ տղամարդկանց բախումների պատճառը նույն ուժերն են, որոնք ժամանակին «միմյանց դեմ էին հանում կոմուսնիտներին եւ ֆաշիստնրին, արեւմտյան եւ արեւելյան աշխարհները»:

 «Մանիպուլյատորների նպատակը մարդկության առողջ զարգացումը կանգնեցնելն է, մարդկանց ենթարկեցնելը, դարձնել կարծրատիպերի գերիներ եւ դրանից օգուտ ստանալ», — վստահ է Ժիրինովսկին: