ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր գրավոր դիմել է ՀՀ ոստիկանության պետին պահանջել է ներկայացնել փաստաթուղթ, որը կապացուցի, որ 2011 թվականից հետո Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացի չէ: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, երեւանի Ազատության հրապարակում քաղակտիվիստների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
Անդրադառնալով «Ելք»-ում առկա տարաձայնությունների մասին խոսակցություններին, նա ասաց. «Եթե իշխանության մեջ են տարաձայնությունները, ասում են՝ լավ, բենզինի շուկայի 20 տոկոսը կտանք, լավ կլինի, այսինքն՝ առեւտուր են անում, պարզ ա, որ ընդդիմության ներսում ո՛չ փող կա, ո՛չ էլ առեւտուր: Ընդդիմության դաշտում մարդիկ սովորաբար պրինցիպիալ են: Ելք» դաշինքը երեք քաղաքական ուժերից է կազմված, ես հույս ունեմ, որ կգանք համատեղ որոշման, եթե չգանք հանկարծ համատեղ որոշման, ուժերից յուրաքանչյուրը իր համար որոշումը կկայացնի»»,- ասաց նա:




























