Շրի Լանկայի իշխանությունները 10 օրով կղզում արտակարգ դրություն են հայտարարել՝ երկրի կենտրոնական շրջաններում համայնքների միջեւ բախումների պատճառով, հայտնում է տեղական The Sunday Times պարբերականը:

Նշվում է, որ արտակարգ դրություն մտցնելու որոշումն ընդունվել է մարտի 6-ին տեղի ունեցած կառավարության խորհրդակցության ժամանակ: Բախումների ընթացքում զոհվել է առնվազն 2 մարդ: Կանդի շրջանում անկարգությունների պատճառով պարետային ժամ է սահմանվել:

Պարբերականի տեղեկություններով՝ պաշտոնական հրամանն ավելի ուշ կհրապարակվի: