ՀՀ կառավարությունը մարտի 6-ի նիստում հավանություն է տվել «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որի համաձայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության աշխատակիցներին արհմմիություններ ստեղծելու եւ դրանց մասնակցելու իրավունք է տրվում: Ծրագիրը ներկայացրեց արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:

Ըստ նրա, այս օրինագծի ընդունման անհրաժեշտությունը սահմանվում է Սահմանադրությամբ, ըստ որի բոլորն իրավունք ունեն ազատորեն միավորվել մյուսների հետ, ներառյալ արհեստակցական միությունների ստեղծումը` աշխատանքային շահերը պաշտպանելու համար: