Հունվարի 9-ին ժամը 08.11-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղի սեփական տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Վարդենիս քաղաքի հատուկ փրկարար ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.50-ին, մարվել` 15.10-ին:
Ամբողջությամբ այրվել է Գ.Պետրոսյանին պատկանող տունը` 80 քմ. մակերեսով:
Հրդեհի հետեւանքով ծխահեղձ է եղել տան բնակիչ 58-ամյա Արամ Պետրոսյանը: Հրշեջ-փրկարարների օգնությամբ տնից դուրս են բերվել 86-ամյա Գրիգոր Պետրոսյանը եւ 47-ամյա Սիլվա Պետրոսյանը: Զոհվածը եւ տուժածները եղել են անկողնային հիվանդներ, հաշվանդամներ:





























