Մարգանեց քաղաքի հայերի եւ ուկրաինացիների միջեւ հակամարտության արդյունքում հարուցվել է երեք քրեական գործ: Դնեպրոպետրովսկի մարզում Ուկրաինայի ՆԳՆ Գլխավոր վարչության ղեկավար Անատոլի Նաումենկոն հայտարարել է, թե «այժմ հարուցված է երեք քրեական գործ: Ձերբակալվել է միայն մեկ մարդ, որը կրակել է ոստիկանության սերժանտ Սերգեյ Բոնդարենկոյի վրա, հակամարտության մյուս մասնակիցների մասնակցության աստիճանը դեռ բացահայտվում է»:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Մարգանեց քաղաքի սրճարաներից մեկում ծեծկռտուք է առաջացել տեղաբնակների երկու խմբերի միջեւ, որոնցից մեկում եղել են Ուկրաինայի հայազգի քաղաքացիներ: Սրտի շրջանում դանակի հարվածից մահացել է 22-ամյա միլիցիոներ Սերգեյ Բոնդարենկոն, որը փորձել է դադարեցնել կռիվը: Սերժանտն այդ պահին ծառայության մեջ չի եղել, նա քաղաքացիական հագուստով էր: Ըստ մարզի հայ համայնքի փաստաբան Ալլա Առաքելովայի, ծեծկռտուքից հետո քաղաքում զանգվածային անկարգություններ են սկսվել, ոչնչացվել է շուրջ 15 ավտոմեքենա:


























