Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը երկրի պաշտոնական «օրհներգում» «գենդերային չեզոք» ձեւակերպումների դեմ է հանդես եկել: Այս մասին նա հայտարարել է Saarbrücker Zeitung-ին տված հարցազրույցում:

«Ոչ, ես կողմնակից չեմ տեքստը փոխելու», - ընդգծել է նա, հաղորդում է DW-ն:

Ավելի վաղ նույն կարծիքին էի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Բադեն-Վյուրտեմբերգի դաշնային հողի վարչապետ Վինֆրիդ Կրեչմանը: «Այս օրհներգը հարգանքի տուրք է պատմության համար, եւ մենք կշարունակենք ուրախությամբ այն կատարել», - ընդգծել է քաղաքական գործիչը: Կրեչմանի խոսքով՝ նա կողմ չէ, որ գենդերային նախասիրությունների օգտին խոսքերը փոխվեն եւ վերածվեն դժվար արտասանվող կոնստրուկտների: