Իսրայելը կոալիցիոն ճգնաժամի պատճառով կարող է վաղաժամկետ ընտրություններ անցկացնել: Այս մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է AP-ն:

Նրա խոսքով՝ նա կցանկանար, որ կառավարությունը ժամանակին՝ 2019 թվականի նոյեմբերին դադարեցներ իր իրավասությունները, եթե բոլոր կողմերը «համաձայնեն նրա հետ, ինչ մենք անում ենք», հակառակ դեպքում «մեզ սպասում են ընտրություններ»:

Նեթանյահուի կառավարությունը բյուջեի ընդունման դժվարությունների պատճառով բախվել է ճգնաժամի հետ, կոալիցիայի որոշ անդամներ չեն կարողանում համաձայնության գալ, թե արդյոք բանակի զորակոչի հետ կապված  պետք է բացառություններ արվեն  օրթոդոքսալ հրեաների համար: