Երեւանի Ազատության հրապարակում ավարտվել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքը՝ ի պաշտպանություն Սասնա ծռերի։

Հանրահավաքում ելույթ են ունեցել Կարապետ Ռուբինյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, դերասանուհի Թամար Հովհաննիսյանը եւ այլք։

Ճակատը հաջորդ հանրահավաքն իրականացնելու է մարտի 16-ին՝ Հացբերող Արթուր Սարգսյանի մահվան տարելիցի օրը։ «Հանուն Հայաստան պետության» ճակատի հիմնադիրներից Արմեն Հովհաննիսյանը նշել է, որ այդ օրը նաեւ երթ են անելու։ «Արթուր Սարգսյանը բարոյական կողմոնորոշիչ է բոլորիս համար»,- ասել է նա։