ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկյան NBC-ի հետ հարցազրուցում ասել է, որ երբեք չի կարդացել Twitter-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումները, հաղորդում է iz.ru-ն:
«Ոչ», —կարճ պատասխանել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե կարդացել է արդյոք նա իր գործընկերոջ գրառումները Twitter-ում:
ՌԴ նախագահը նաեւ նշել , որ նա չունի էջ այդ սոցցանցում, քանի որ «իր կարծիքի արտահայտման եւ իր որոշումների իրականացման համար այլ ուղիներ է օգտագործում»:
«Դոնալդն ավելի ժամանակակից մարդ», — նշել է նա:
Հարցին՝ արդյոք նա ԱՄՆ նախագահին ավելի կոլորիտային մարդ է համարում, Պուտինը պատասխանել է. «Միգուցե»:
Թրամփը Twitter-ի ակտիվ օգտատեր է՝ այդ կերպ բնակչությանը տեղեկացնելով կարեւոր պետական որոշումների մասին:
«Ես սոցցանցերն օգտագործում եմ, ոչ թե նրա համար, որ դա ինձ դուր է գալիս, այլ քանի որ դա միակ ճանապարհն է կեղծ եւ անարդար մամուլի դեմ պայքարելու համար, որն ավելի հայտնի է որպես կեղծ ԶԼՄ», —Twitter-ի հանդեպ իր սերը բացատրում է Թրամփը:



























