Միացյալ Նահանգները առաջարկել են Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում բարեփոխումներ իրականացնել, ինչը ենթադրում է հիմնական կանոնները խախտելու համար անդամներին պատժել: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ հղում կատարելով գործակալության տրամադրության տակ գտնվող փաստաթղթերին:

Նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցչները փաստաթուղթը ԱՀԿ-ում տարածել են մարտի 12-ին:

AFP կարծիքով՝ այս առաջակի հիմնական թիախը Չինաստանն է, թեեւ փաստաթղթում նրա անունը չի հիշատակվում:

 ԱՄՆ պաշտոնյաները Չինաստանին մեղադում են նրանում, որ այն պարբեաբար իր ներքին արդյունաբերության ճյուղերի աջակցության համար միջոցներ է ձեռնարկում, որոնք խախտում են ԱՀԿ կանոնները: Նրանք նաեւ հայտարարել են, որ ԱՀԿ վեճերի կարգավորման մարմինը ԱՄՆ տնտեսության հաշվին անարդարացիորեն Չինաստանին արտոնյալ ռեժիմ է տրամադրել, մեղադրանք, որը ԱՀԿ պաշտոնական անձինքն հերքում են:

ԱՄՆ առաջարկած բարեփոխումների համաձայն, եթե անդամ պետությունը չի կարողանում նոր սակագների, սուբսիդիաների եւ երաշխիքների  մասին համապատասխան զգուշացում ապահովել եւ 3 տարվա ընթացքում անտեսում է մի շարք զգուշացումները, այն «ոչ ակտիվ անդամ» կհամարվի եւ ԱՀԿ տեխնիկական տեղեկատվությանը մուտք չի ունենա: