Լոս Անջելեսում երկու հայ է սպանվել։ Այս մասին հաղորդել է Լոս Անջելեսի ոստիկանության բաժանմունքը, փոխանցում է Los Angeles daily News-ը։

Ըստ հաղորդման՝  երկու տղամարդիկ՝ 47-ամյա Հակոբ Փափազյանը եւ 57-ամյա Վարդգես Մեսրոպյանը ստացել են հրազենային վիրավորում։ Նրանցից Մեսրոպյանը տեղում մահացել է, իսկ Փափազյանին տեղափոխել են մոտակա հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Շարժառիթը անհայտ է մնում։ Ոստիկանությունում ենթադրում են, որ սա կարող է բանդայի կողմից հաշվեհարդար լինել։ Կատարվում է հետաքննություն։