Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 17-ին, ժամը 16:14-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորաբաց գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» մակնիշի 35 QR 654 պետհամարանիշի (վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Թ.) եւ 67 համարի երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 4940 Տ պետհամարանիշի ավտոմեքենաները (վարորդ՝ 1956 թ. ծնված Ա. Ս.):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Ա. Թ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները փակել են գազի բալոնների փականները, հոսանքազրկել ավտոմեքենաները եւ կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: