Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Պիտեր Ալթմայերը մետաղների մաքսատուրքերի հարցով ԱՄՆ-ին կոչ է արել չփորձել սեպ խրել Գերմանիայի եւ Եվրոպայի մյուս երկրների միջեւ, փոխանցում է Reuters-ը։

Նա նշել է, որ համաշխարհային առեւտրային պատերազմը կվնասի ինչպես արտադրողներին, այնպես էլ սպառողներին։

Ալթմայերը, որն այսօր մեկնում է Վաշինգթոն, Handelsblatt թերթին հայտնել է, որ ԱՄՆ պաշտոնատար անձանց հետ հանդիպումներին պատրաստվել է ԵՄ առեւտրի հարցերով հանձնակատար Սեսիլյա Մալմստրոմի սերտ համակարգմամբ։