Թուրքիայի մայրաքաղաքային ոստիկանական վարչության ղեկավարի պահանջով 1259 ոստիկանների նկատմամբ կարգապահական հետաքննություն է սկսվել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman թերթը։
Անկարայի ոստիկանապետը Օրհան Օզդեմիրը այդ պաշտոնում նշանակվելուց հետո լուրջ ուշադրություն է դարձնում թուրք ոստիկանների արտաքին կերպարին։ Նրա պահանջների մեջ է մտնում, որ ոստիկաններ գեր չլինեն եւ մեծ որովայն չունենան, արտաքին տեսքը անթերի լինի, եթե աշխատանքի մեջ չեն՝ լինեն առանց զենքի։ Այս կանոները խախտած 1259 ոստիկանի նկատմամբ տարվում է հետաքննություն։



















