Բրիտանական Thomas Cook Airlines ավիաընկերության օդանավը, որը Մանչեսթերից Լաս Վեգաս էր ուղեւորվում, օդանավում ուղեւորի հրահրած սկանդալի հետեւանքով հարկադիր վայրէջք է կատարել Վինիպեգեում (Մանիտոբա նահանգ): Այս մասին հայտնում է CTV-ն:

Վայրէջք կատարելուց հետո ոստիկանությունը ձերբակալել է 5 ուղեւորի, նրանց օդանավից դուրս են բերել ձեռնաշղթաներով: Ձերբակալվածները Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են, նրանք տեղի իրավապահներին դիմադրություն ցույց չեն տվել:

Ավիաընկերությունը չի բացահայտել Airbus A330 ուղեւորատար օդանավում տեղի ունեցած իրադարձության մանրամասները՝ միայն հստակեցնելով, որ միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Օդանավն արդեն Լաս Վեգաս է հասել: Չի հաղորդվում, թե օդանավում քանի ուղեւոր է եղել: