Եգիպտոսի նախագահի եռօրյա ընտրությունները մեկնարկում են երկուշաբթի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Ըտրությունների առաջին փուլը կանցկացվի մարտի 26-28-ը: 2011 թվականին Հոսնի Մուբարաքի տապալումից հետո առաջին անգամ ներկայիս ամբողջ ընտրարշավն անցել է հանդարտ իրադրության պայմաններում՝ առանց Թահրիր հրապարակում իրարանցումների եւ ցուցարարներին ցրելու:

Եգիպտոսի նախագահական մրցարշավում անվիճելի ֆավորիտ է համարվում երկրի գործող նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին:

Եգիպտոսի պաշտպանության նախկին նախարար 63-ամյա Աբդել Ֆաթահ աս Սիսին երկրի նախագահ է ընտրվել 2014 թվականին՝ «Մուսուլման եղբայրներ» իսլամական ասոցիացիայի առաջնորդներից մեկին՝ Մուհամմեդ Մուրսիին իշխանությունից հեռացնելուց մեկ տարի անց: