Բիթքոին կրիպտոարժույթը երկուշաբթի առավոտյան վաճառվում է ցածր գնով, ընդ որում, ներդրողներն այս շաբաթ առևտրի ավելի հստակ ուղղություն են ակնկալում կրիպտոարժույթի համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
CoinMarketCap պորտալի տվյալներով՝ բիթքոինի արժեքը նվազել է 1.14 տոկոսով՝ մինչեւ 8.495 հազար դոլար: Bitfinex բորսայում կրիպտոարժույթի գինը նվազել է 1.46 տոկոսով՝ մինչեւ 8.438 հազար դոլար, GDAX-ում՝ 0.93 տոկոսով՝ մինչեւ 8.445 հազար դոլար:
Անցյալ շաբաթ բիթքոինի արժեքը տատանվում էր 8.1-9.2 հազար դոլարի միջեւ: Արդյունքում աճը մոտ 2.5 տոկոս էր կազմում, կիրակի օրը աճուրդները փակվել են 8.45 հազար դոլարի մակարդակում:



























