Վրաստանի համար կարեւոր է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը: Այս մասին մարտի 26-ին Երեւանում ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեն:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԺ մամուլի ծառայությունում, հանդիպման ընթացքում Շարմազանովը նշել է, որ անհրաժեշտ է զարգացնել եւ ընդլայնել հայ-վրացական հարաբերությունները բոլոր հնարավոր ուղղություններով: Այս համատեքստում նա ընդգծել է հարաբերությունների ակտիվացման կարևորությունը ոչ միայն բարեկամության խորհրդարանական խմբերի միջեւ, այլեւ՝ օրենսդիր մարմինների հանձնաժողովների մակարդակով:
ՀՀ խորհրդարանի փոխխոսնակն անդրադարձել է նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցերին: Խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին՝ նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները կողմ են խաղաղ կարգավորմանը, մինչդեռ Բաքվի դիրքորոշումը այլ է: Զրուցակիցները քննարկել են նաեւ մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ուղղությունները:
Դեսպան Սագանելիձեն իր հերթին կարեւորել է բոլոր բնագավառներում հարաբերությունների զարգացման կարեւորությունը, հատկապես՝ խորհրդարանական դիվանագիտության ոլորտում:

Ադրբեջանին հաջողվեց սողոսկել TRIPP նախագիծ | ԼՈՒՐԵՐ |

Երևանը կոշտացնում է ԵԱՏՄ–ի նկատմամբ հռետորաբանությունը, հաշվարկում ծայրահեղ սցենարները |ԼՈՒՐԵՐ|20:00

Գագիկ Խաչատրյանը, Սամվել Կարապետյանը, Վարդան Ղուկասյանը միաժամանակ դատարանում են I ԼՈՒՐԵՐ I 18:00

Գազի թանկացումից մինչև անջատում․ ՀՀ–ում հաշվարկում են հնարավոր սցենարների հետևանքները IԼՈՒՐԵՐI16:00

Քաղաքացիները կո՞ղմ են արտահերթ ընտրությունների անցկացմանը I ԼՈՒՐԵՐ I 14:00
Նմանատիպ հոդվածներ

ԱՄՆ-ում դատավորը հետաքննում է՝ արդյո՞ք Թրամփի պաշտոնյաները դատարանին մոլորեցրել են գոլֆ-ակումբի նախագծի առնչությամբ

«Իրանցի լրագրողի օրագիր». Պուտինն իր անձնական ինքնաթիռն ուղարկել է Թեհրան՝ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարին բերելու համար

«Այդ սրիկաները պետք է բանտ նստեն». Թրամփը Դեմոկրատական կուսակցությանը մեղադրել է սպառնալիքների մեջ
Կարդացեք նաև

ԱՄՆ-ը հատուկ խումբ է ստեղծում՝ ցամաքային սահմաններով և Կասպից ծովով մատակարարումներն Իրան կասեցնելու համար

Թրամփն առաջարկել է UFC-ի ղեկավար Դանա Ուայթին դառնալ Սպիտակ տան մամուլի քարտուղար և թիմում ներգրավել Մախաչևին ու Նուրմագոմեդովին

Իրանը Պուտինին հայտնել է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացելու պայմանը

Axios. Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար Միլլերը Թրամփին նախապատրաստում է քաղաքական պատերազմի դեմոկրատների դեմ

Այսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթ

Զախարովան պատասխանել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020 թվականին Ռուսաստանի անգործության մասին խոսքերին













