Երկուշաբթի մահացած «ՄՄՄ» ֆինանսական բուրգի նախկին ղեկավար Սերգեյ Մավրոդիի պարտքերը կարող են բաժին հասնել նրա հնարավոր ժառանգներին: Իրավապահ մարմիններում աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Մավրոդիի պարտքերը գերազանցում են մի քանի հարյուր միլիոն ռուբլին:

««ՄՄՄ» Ֆինանսական բուրգի նախկին հիմնադրի մահը չի նշանակում նրա պարտքերի բռնագանձման մասին կատարողական վարույթի ավտոմատ դադարեցում: Մահվան վերաբերյալ փաստաթղթային տեղեկություն ստանալուց հետո դատական կատարածուները կպարզեն՝ ունի արդյոք նա ժառանգներ, որոնցից կարող են կատարել բռնագանձումները», - ասել է աղբյուրը:

Դեռ 2012-ին դատական կատարածուները Մավրոդիից բռնագանձել էին ավելի քան 4.2 մլրդ ռոբլի:

Թեեւ  ավելի քան 2 հազար կատարողական թերթերից կազմված վարույթը դադարեցվել էր գույքի բացակայության պատճառով, որը կարելի էր կալանքի տակ դնել, նա հարյուրավոր միլիոն ռուբլի դեռ պարտք էր մնում:

Նույն թվականին կատարածուները կալանավորել են Մավրոդիի՝ Տվերի մարզում հողակտորով փայտե երկհարկանի տունը, 1400 գրքերից բաղկացած նրա աձնական գրադարանը, իսկ նրա «Գայթակղություն» գքի շնորհանդեսից հետո կատարածուները հրատակարությունց պահանջել են պայմանագրի կրկնօրինակը, որպեսզի բռնագրավեն գրքից ստացված հեղինակային եկամուտը, նրան տուգանել են նաեւ պարտքերը չմուծելու, իսկ հետո նաեւ տուգանքները չմուծելու համար, սահմանափակել են նրան երկրից դուրս գալու հարցում:

1990-ականների սկզբին գործող «ՄՄՄ» ֆինանսական բուրգը դարձավ Ռուսաստանի պատմության մեջ ամենամեծ ֆինանսական բուրգը: Տուժածներ են ճանաչվել 10 հազար 454 մարդիկ, սակայն փորձագետների կարծիքով ավանդատուների թիվը հասնում էր մինչեւ 10 միլիոնի:

2012-ի սեպտեմբերին Մավրոդին պատրաստվում էր գրանցել «ՄՄՄ» քաղաքական կուսակցությունը, սակայն 2013 թվականին Արդարադատության նախարարությունը դադարեցրեց կազմակերպչական հանձնաժողովի գործունեությունը, իսկ 2015-ին մերժեց գրանցել:

«ՄՄՄ»-ը   փորձել է ստեղծել իր հաջորդողներին ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Ինդոնեզիայում, Հարավային Աֆրիկայում, Հնդկաստանում, Բանգլադեշում, Ուկրաինայում: Նրա մասնաճյուղը, ըստ ԶԼՄ-ների, անցյալ տարի եղել է նույնիսկ Նիգերիայում, որտեղ «ՄՄՄ»-ը անգլերենից թարգմանվել է որպես «Մավրոդիի համաշխարհային շարժում» կամ «Մավրոդիի համաշխարհային խնայատուփ»: