Փհենյանը Վաշինգթոնին կոչ է արել հստակեցնել իր դիրքորոշումն ու «լրջորեն» վերաբերվել Կորեական թերակղզում խաղաղության կայունության աջակցմանը, հաղորդում է Reuters-ը։
Միավորման ազգային ինստիտուտի տնօրեն, Հյուսիսայի Կորեայի Գերագույն ժողովրդական ժողովի փոխնախագահ Լի Չոն Հյոկը հայտնել է, թե Փհենյանը ձգտում է «արդարացի նոր աշխարհ կառուցել՝ ազատ ագրեսիայից եւ պատերազմից», եւ ոչինչ չի կարող խանգարել միջկորեական երկխոսությանն ու միավորմանը։
«Այժմ իսկը ժամանակն է վերջ դնել ամերիկյան անաքրոնիկ թշնամական քաղաքականությանը եւ պատժամիջոցների եւ ճնշումների ամերիկյան քաղաքականությանը»,- ասել է նա։




























