Նեւադայից ԱՄՆ-ի Կոնգրեսի թեկնածու Դենի Թարքանյանը ըստ վերջերս անցկացրած հասարակական կարծիքի հարցումների առաջատար է:
Հարցման համաձայն՝ մարդկանց 37 տոկոսը պատրաստ է աջակցել հայկական արմատներ ունեցող թեկնածուին: Մարտի 10-11-ն անցկացված հարցմանը մասնակցել է 400 մարդ, հաղորդում է Breitbart News-ը:
Նշվում է, որ Թարքանյանն ավելի հայտնի դարձավ, երբ նրան աջակցեց նախագահ Դոնալդ Թրամփը:
2017 թվականին Թարքանյանը հայտարարեց, որ պատրաստվում է առաջադրվել Նեւադայից Սենատի ընտրություններում: Սակայն, մարտի 16-ին նա ասաց, որ որոշել է դուրս գալ Սենատի մրցավազքից եւ առաջադրվելու է Կոնգրեսի ընտրություններում:
Նախագահ Թրամփն իր միկրոբլոգում կոչ էր արել աջակցել Թարքանյանին, ավելացնելով, որ Հանրապետականի համար ավելի լավ կլինի, եթե նա առաջադրվի Կոնգրեսի համար, իսկ մեկ այլ Հանրապետական թեկնածու Հելլերը` Սենատի համար:
Դենի Թարքանյանը հայտնի գործարար է, բասկետբոլի հայտնի մարզիչ, հանգուցյալ Ջերի Թարքանյանի որդին: Նա միշտ եղել է ԱՄՆ-ի հայերի շահերի ակտիվ պաշտպանը:




























